Կայքի ճարտարապետություն և մարքեթինգ

Այսօր կայքեր այցելողները իրենց ուշադրության միայն մեկ ակնթարթն են տրամադրում բացված կայքը գնահատելու համար և շատ հաճախ փակում են ու մոռանում դրա գոյության մասին: Միայն շատ քիչ վեբ կայքերի է հաջողվում որսալ այցելուի ուշադրության հաջորդ ակնթարթը, պահել նրան կայքում և հաղթել մրցակցության մեջ:

Ի՞նչպես են որոշ առաջին հայացքից պարզ թվացող վեբ կայքեր ձեռք բերում իրենք գրավչությունը:

Գոյություն ունի հայտնի մարքեթինգային ուսմունք, որը զբաղվում է վեբ կայքերի մշակման ռազմավարություններով: Այն սահմանում է, թե ինչպես պետք է ստեղծել վեբ կայք՝ որպես կազմակերպության Բրենդի անբաժանելի մաս, ինչպես պետք է կառուցված լինի կայքը, որպեսզի կազմակերպության ապրանքներն ու ծառայությունները առավել արդյունավետ ներկայացվեն ինտերնետում: Ահա կայքի ճար­տա­րա­պե­տու­թյան մի քանի հիմնական սկզբունքներ՝

  • Դիզայնի ճարտարապետությունը նկարագրում է, թե ինչպիսի կառուցվածք և տեսք պետք է ունենա գրավիչ վեբ կայքը, նրա բովանդակությունը, դասավորությունը, ոճը, գույները և տեքստը:
  • Նավիգացիայի նախագծումն առաջարկում է մեթոդներ կայքի տարածքը արդյունավետ օգտագործելու համար` պարզեցնելով բարդ նախագծված տվյալները պարզ հիերարխիաների և կապելով նրա մասերը հեշտ օգտագործվող ինտուիտիվ նավիգացիոն համակարգի միջոցով:

Կան նաև տաղանդավոր մարդիկ, որոնք այս ուսմունքը էլ ավելի են հարստացնում իրենց ոգեշնչող մարտահրավերներով՝ «կյանք տալ անկենդան մի նյութի» և դարձնել այն մարկետինգային հզոր «վեբ գործիք»:

Մենք առաջարկում ենք վեբկայքի նախագծման լուծումներ սկսած պարզ, բայց արդյունավետ վեբկայքերից՝ փոքր բիզնեսների համար, մինչև կորպորատիվ նախագծեր, որտեղ կիրառվում են ամենա­արդիական ինտերնետային տեխնոլոգիաները:

Դիմեք մեզ կայքի ճարտարապետության և մարքեթինգի մասին լրացուցիչ տվյալներ ստանալու համար: