Փնտրման համակարգերի համար օպտիմիզացված սեմանտիկ HTML կոդավորում

Լեզվաբանության մեջ սեմանտիկան (իմաստաբանությունը) ուղղություն է, որի նպատակն է տեքստը դարձնել հասկանալի և մեկնաբանելի: Ինտերնետ համացանցում սեմանտիկայի նպատակն է վեբ կայքի բովանդակությունը մեկնաբանելի դարձնել ինչպես մարդկանց այնպես էլ մեքենաների և ծրագրերի համար: Փնտրման համակարգերի համար օտիմիզացիայի հետ միասին այն տալիս է նշանակալի առավելություններ վեբ կայքին՝

  • Փնտրման համակարգերի կողմից վեբ կայքի իմաստի և բովանդակության ստույգ ընկալում
  • Վեբ կայքի արագ բեռնում
  • Ծրագրավորում բոլոր վեբ բրոուզերների, բջջային հեռախոսների (iPhone, Blackberry և այլն) համար
  • «Թեթև» կոդ՝ ինտերնետ տրաֆիկի և թողունակության ծանրաբեռնվածությունը նվազագույնի հասցնելու համար:

Մեր միջոցով փնտրման համակարգերը ավելի խորը կհասկանան, թե ինչ իմաստ է պարունակում Ձեր կայքի յուրաքանչյուր առանձին հատվածը՝ դրանք են գներ, հասցեներ, կոորդինատներ, ապրանքների նկարագրություններ՝ Ձեր տվյալները ինֆորմացիոն ճիշտ ուղիներով մղելու համար՝ օրինակ ապրանքների կատալոգներ, նորությունների կայքեր, օնլայն քարտեզներ, ապրանքների գների համեմատման կատալոգներ և այյլն:

Վեբ բովանդակության բոլոր այս լավարկումները բարձրացնում են վեբ կայքի հեղինակությունը փնտրման համակարգերի համար:

Դիմեք մեզ փնտրման համակարգերի համար օպտիմալացված սեմանտիկ HTML կոդավորման մասին լրացուցիչ տվյալներ ստանալու համար: