Բանալի բառերի հետազոտում

Ինտերնետում ապրանք կամ ծառայություն փնտրելիս մենք օգտագործում ենք բանալի բառեր՝ դրանք գտնելու համար:

Հակառակ վեբ կայքի սեփականատերերի սպասումների որոշ ապրանքներ հաճախ փնտրվում են ոչ թե ստույգ իրենց անունով կամ կատեգորիայով, այլ բանալի բառերով, որոնք ինչ-որ կերպ առնչվում են ապրանքին, նրա հատկություններին կամ օգտագործման ոլորտին: Արդյունքում շատ հաճախորդներ ներգրավում են հենց այն վեբ կայքերը, որոնցում բանալի բառերի խորը հետազոտում է արվել՝ որոշելու համար բոլոր իրական բանալի բառերը:

Այսպիսով վճռական նշանակություն ունի այն բանալի բառերի բացահայտումը, որոնք օգտագործում են հաճախորդները՝ իրենց փնտրած ապրանքը կամ ծառայությունը գտնելու համար: Անհրաժեշտ է այդ բանալի բառերը ներառել վեբկայքի բովանդակության մեջ՝ դարձնելով վեբկայքի էջը «թեմային ավելի համապատասխան» փնտրման համակարգերի համար, որպեսզի մարդիկ հեշտությամբ գտնեն այն:

«Ինսայթ» ՍՊԸ մշակել է բանալի բառերի վելուծության իր բացառիկ գործիքակազմը՝ կատարելու համար հաճախորդի կողմից բանալի բառերի օգտագործման համապարփակ վերլուծություն՝ ըստ յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկությունների: Մենք մեր հաճախորդներին տրամադրում ենք փաստացի ամենահաճախ օգտագործվող բանալի բառերի ցանկը՝ ըստ առնչվելիության, մրցակցության, փնտրումների տենդենցների և գների, առանձնացնելով «արդյունք/գին» հարաբերակցության մեջ ամենաօպտիմալ տարբերակները:

Դիմեք մեզ բանալի բառերի հետազոտման մասին լրացուցիչ տվյալներ ստանալու համար: