Առաջմղմանը պատրաստ կայքերի նախագծում
Ակնհայտ է, որ կազմակերպությունները մեծ գումարներ են ծախսում իրենց ինտերնետային կայքերի վրա, որպեսզի առաջ մղեն իրենց ապրանքները և ձեռք բերեն նոր գնորդներ: Բայց ակնհայտ է նաև, որ նրանցից շատ քչերն են հաջողության հասնում:
Քայլ 1. Կարո՞ղ է արդյոք ստեղծվել «վաճառող կայք» բացառապես վեբ կայքերի դիզայների և վեբ կայքերի ծրագրավորողի կողմից:
Իրականում, ոչ մի բիզնես չի կարող հաջողություն ունենալ առանց մարքեթինգային մասնագետի համակարգման: Այսպիսով, եթե կայքը նպատակ ունի վաճառել կազմակերպության ապրանքները և ծառայությունները, ապա այն պետք է մշակվի որակավորված վեբկայքի ճարտարապետության մասնագետի կողմից: Կախված կազմակերպության մարքեթինգային խնդիրներից (նպատակային լսարան, ռեգիոնալ սեգմենտ)` բազմաթիվ մարքեթինգային և տեխնիկական լուծումներ պետք է տրվեն, ապահովելու համար վաճառքների հաջողությունը կայքի միջոցով: Արդյոք կազմակերպությունը նոր հաճախորդներ ներգրավելու համար պետք է ձեռք բերի իր ապրանքները կամ ծառայությունները ներկայացնող ինքնին հասկանալի դոմենային անուն (internetclub.am, babytoy.am), թե հենց բրենդային անունը՝ դոմենի անվան համար: Տեղական Ինտերնետ մատակարարող կազմակերպությունների հոսթինգային ծառայությունները բավարար կլինե՞ն, թե աշխարհա-տեղակայված (geo-located) և 100% հուսալի հոսթինգային ծառայություն կպահանջվի Ձեր խնդիրների համար:
«Ինսայթ» ՍՊԸ-ն լուծում է իր հաճախորդների բոլոր այս տեսակ փոքր, բայց կարևոր խնդիրները, մշակելով օգտագործման տեսանկյունից հարմար, հեշտ հիշվող և հեշտ կառավարվող, արագ բեռնվող և միշտ բարձր վարկանիշ ունեցող կայքեր:
Քայլ 2. Բովանդակությունը արքա՛ն է:
Վեբ կայքը կարող է վաճառել միայն այն դեպքում, երբ ինտերնետում համապատասխան փնտրման արդյունքում այն հայտնվում է որոնման տարբեր համակարգերի առաջնային դիրքերում:
Այսպիսով, պետք է իրականացնել բանալի բառերի ուսումնասիրություն՝ բացահայտելու համար այն բառակապակցությունները որոնցով թիրախային խմբերը փնտրում են նմանատիպ ապրանքներ և ծառայություններ: Ձեռք բերելով հաճախորդների «ցանկությունների ցանկը» (նրանց փնտրած բանալի բառերը) մենք արդեն կարող ենք մեր կայքում տրամադրել նրանց փնտումներին առնչվող բովանդակությամբ տեքստեր՝ հագեցած համապատասխան բանալի բառերով: Բարձր համապատասխանության բովանդակությունը անհրաժեշտ է ոչ միայն կայքի այցելուներին, այլ նաև որոնման համակարգերի համար, որոնք ինտերնետում որոնողներին տրամադրում են նրանց փնտրումներին առավելագույն չափով համապատասխան բովանդակություն ունեցող կայքերը: Ահա, թե ինչու «Ինսայթ» ընկերությունը իրականացնում է փնտրման համակարգերի համար օպտիմալացված բովանդակության մշակում՝ փնտրման համակարգերի համար օպտիմալացված սեմանտիկ HTML կոդավորման հետ միասին՝ դարձնելով կայքի բովանդակությունը ամբողջովին մեկնաբանելի և առավել արժեքավոր փնտրման համակարգերի համար:
Ի վերջո, մեզ հետ դուք ունեք պրոֆեսիոնալ նախագծված և գրավիչ վեբ կայք՝ որոնման համակարգերի առաջին էջերում, ինչը երաշխավորում է Ձեր վեբ կայք պոտենցիալ հաճախորդների հոսք և Ձեր ապրանքների և ծառայությունների վաճառք:
Քայլ 3. Ձեր հաջողության ապահովագրումը...
Դժվար է բարձունքների հասները, բայց առավել դժվար է մնալ այնտեղ երկար ժամանակ: Հաճախ կարելի է տեսնել շատ հաջող վեբ կայքեր՝ ավերակների վերածված՝ ստեղծվելուց ընդամենը մի քանի ամիս հետո: Անհրաժեշտ է մշտապես ուշադրւթյուն դարձնել վեբ կայքին՝ չթողնելով նրան «ժանգոտվել և փոշոտվել»: Օգտվեք մեր կողմից տրամադրվող կայքերի սպասարկման ծառայությունից, և Դուք կունենաք միշտ թարմացվող, ոճային, արագ բեռնվող, արդիական և երկարակյաց վեբ կայք:
Դիմեք մեզ առաջմղմանը պատրաստ կայքերի նախագծման մասին լրացուցիչ տվյալներ ստանալու համար:
-
Հեռ.: +374.10.200.463
Էլ. փոստ: sales@insight.am
Skype: insight.sales
GTalk: insight.salesdept
ICQ: 599-381-622
-
Հեռ.: +374.10.200.463
Էլ. փոստ: info@insight.am
Skype: insight.info
GTalk: insight.infodesk
ICQ: 591-772-443
«Համահայկական Տոհմածառ» Ծրագիր
Infinity Travel - Տուրիստական Գործակալություն
Ameria Group - Ֆինանսական Ընկերությունների Խումբ
Փորձաքննությունների Ազգային Բյուրո
ROOT ITSP - Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ծառայությունների Մատակարար Հայաստանում
PR2 Project - Պրոֆեսիոնալ լուսավորություն
Pile Holding - Ինժեներական լուծումներ, Խորհրդատվություն և Իրականացում
«Դանակ-մկրատ սրեմ» ՕՆԼԱՅՆ
VVP Անշարժ գույքի գործակալություն
ԱռսՖայն - Մասնագիտացված հագուստի արտադրող
Իդեալ Բժիշկ - Բժշկական հանդերձանքներ, Երևան, Հայաստան
TravelCafe - Սիդնեյ, Ավստրալիա/Երևան, Հայաստան
Հայաստանի Առևտրի Պալատ Ավստրալիայում
Էլեվադո ՍՊԸ - Համակարգված ցանցային լուծումների ներմուծող Հայաստանում
Սիդնեյի Հայկական Պարի Անսամբլ
NewTechnologies.abkh - Սուխումի, Աբխազիա
«Նոր Եվրոպացիներ» տեղեկատվական կենտրոն - Երևան, Հայաստան
Հայակական Միջազգային Առցանց Հեռուստատեսություն
ROOThomeNET - Երևան Հայաստան
Վարկերի և ներդրումների տվյալների բազա - Մոսկվա, Ռուսաստան
Armenia Explorer
Armenian Bartenders Association

